Իրան

Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios

2 րոպեի ընթերցում

Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հունիսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան՝ առանց լրացուցիչ մանրամասներ ներկայացնելու։

Իսկ Axios լրատվականին անանուն ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ Թրամփը հեռախոսազանգի ընթացքում Նեթանյահուին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից՝ ասելով, որ «մենք մոտ ենք ինչ-որ լավ գործարք անելուն»։

Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի գրասենյակը անմիջապես չեն արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին։

Նախորդ շաբաթ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոպիտ քննադատության էր ենթարկել Նեթանյահուին։

Իսրայելի՝ Իրանին հարվածելուց ժամեր առաջ Թրամփը Financial Times-ին ասել էր․ «Դա (Իրանի կամ Իսրայելի նոր հարվածները) որևէ ազդեցություն չի ունենալու գործարքի վրա»։

«Ես եմ որոշում կայացնողը։ Ես եմ բոլոր որոշումները կայացնողը։ Նա (Նեթանյահուն) չէ, ով որոշում է», — ասել էր նա։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում