Իրան

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող քրդական ռազմականացված կազմավորումների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիայի ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայաններին», - ասվում է կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերում են IRNA լրատվական գործակալությունը։

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Իրանը քրդական խմբավորումների դեմ արշավն ուժեղացրել է այն բանից հետո, երբ հաղորդագրություններ եղան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են զինել և մոբիլիզացնել քրդական աշխարհազորայիններին վերջին ռազմական գործողության ժամանակ իրանական կողմի դեմ պայքարելու նպատակով։

Չնայած ապրիլին հայտարարված հրադադարին, Իրանը բազմիցս հարվածներ է հասցրել այդ խմբավորումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում