Մերձավոր Արևելք

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Եմենի հյուսիսում հութիների «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «կենսականորեն կարևոր» թիրախների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Իսրայելցի թշնամու կենսականորեն կարևոր թիրախների վրա արձակվել է հրթիռային համազարկ,  հրթիռները ճշգրիտ հարվածել են թիրախներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Al Masirah հեռուստաալիքի եթերում հեռարձակված հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին Եմենից իսրայելական տարածքի դեմ հրթիռների արձակման մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում