Աշխարհ

Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 515-ի, որոնցից 91-ը՝ մահվան ելքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Կա նաև վիրուսի 117 կասկածելի դեպք: Եվս երեք հիվանդ ապաքինվել է. ապաքինվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 12:

Մեծ թվով մարդիկ Էբոլայով հիվանդացել են մայիսի 14-23-ն ընկած ժամանակահատվածում, մեկ այլ խումբ էլ՝ մայիսի 25-ից հունիսի 3-ը, ինչը ցույց է տալիս, որ հիվանդության տարածումը շարունակվում է:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Էբոլայի փոխանցումը կշարունակվի, եթե չձեռնարկվեն վերահսկողության անհապաղ միջոցառումներ: Ըստ հրապարակման՝ գործընթացը խոչընդոտվում է կոնտակտային անձանց հետևելու համակարգում առկա բացթողումների, հետմահու թեստավորմանը բնակչության դիմադրության, Էբոլայի բուժման ստանդարտացված կենտրոնների անբավարար տարողունակության, վարակի կանխարգելման և վերահսկման նյութերի պակասի և սահմանափակ ֆինանսավորման պատճառով:

Ուգանդայում էլ գրանցվել է հիվանդության 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որը գտնվում է Ուգանդայում, հայտնել է, որ երկրի կառավարությունն արագ և արդյունավետ արձագանք է ցուցաբերում Էբոլա վիրուսի բռնկմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում