Իրան

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Հանիյեի սպանության համար

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը կպատժվի Հանիյեի սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո «անվիճելի իրավունք» ունի պատասխան քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ՝ համաձայն միջազգային օրենքի, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

«Իրանը հստակ և վճռական կերպով լուրջ և կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի.... Իրանը հավատացած է, որ կայունություն ձեռք կբերվի ագրեսորին պատժելու միջոցով», - ասել է Քանաանին:

Իր հերթին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ օգոստոսի 4-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «մեծ սխալ է գործել»՝ սպանելով Հանիյեին, և դա անպատասխան չի մնա։  

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել էր հուլիսի 31-ին՝ Թեհրանում նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում