Իրան

Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

1 րոպեի ընթերցում

Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի կառավարման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ստեղծել նոր մեխանիզմներ նեղուցի անվտանգության ապահովման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ կստեղծվեն մեխանիզմներ անվտանգ նավարկության վերահսկողության, շրջակա միջավայրի պաշտպանության և ծովային հանցագործությունների դեմ պայքարի համար», - ասել է նա: Բաղային նշել է, որ բոլոր մատուցվող ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար:

Իրանի արտաքին գործերի նախարարությունում դրական են որակել Օմանի հետ բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ գործընթացն արդյունավետ է և կառուցողական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում