Իրան

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

1 րոպեի ընթերցում

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ համաձայն Իսլամական Հանրապետության առաջնորդի արձակած հրամանագրի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի նահատակությունը, ինչպես նաև Ձեր ակնառու ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ ես Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ», — ասված է Խամենեիի հրամանագրում։

Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քիումարս Հեյդարին նշանակվել է Աբդոլլահիի տեղակալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում