Աշխարհ

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի

Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի, ավելի քան 2700 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Երկրաշարժը ոչնչացրել կամ վնասել է մոտ 1600 շենք։ Հատկապես տուժել են Կալի Կիբդո և Պերեյրա քաղաքները։

Երկրի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան այցելել է երկրաշարժից տուժած քաղաքներ՝ նշելով, որ մոբիլիզացնում է ռազմական և ոստիկանական ամբողջ ապարատը՝ արձագանքելու աղետի հետևանքներին։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտարարել է, որ 15,5 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի ժամանակավոր կացարանների, սննդի և այլ օգնության համար։ Լատինական Ամերիկայի տարբեր երկրներ ևս հայտնել են Կոլումբիային օգնություն տրամադրելու մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր 164 զոհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում