Մերձավոր Արևելք

Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը և գլոբալ պարենային անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X-ում գրառման մեջ։

«Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ՝ ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար: Այսօր ես շատ բովանդակալից զրույց ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ- Սաուդի հետ: Կան ոլորտներ, որոնցում Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները՝ պաշտպանելու կյանքեր և մարդկանց», - նշել է նա:

Զելենսկին հավելել է, որ քննարկվել են նաև մոտ ապագայում երկու երկրների միջև անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը։

«Թագաժառանգը խոսեց Թուրքիայի և Պակիստանի հետ Սաուդյան Արաբիայի համաձայնագրերի և դրանց հետ կապված հեռանկարների մասին: Մենք համակարգեցինք մեր դիրքորոշումներն ու կապերը, որպեսզի մեր երկրները կարողանան ավելի մեծ դրական ներդրում ունենալ պարենային անվտանգության գործում. սա համաշխարհային կարիք է», - նշել է Զելենսկին։

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան մարտին ստորագրել են երկկողմանի պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում