Իրան

Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագիծը կոչված է թույլ չտալու նոր ագրեսիա

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագիծը կոչված է թույլ չտալու նոր ագրեսիա

Հորմուզի նեղուցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցների վերաբերյալ Իրանի նոր օրինագիծը մշակվում է երկարաժամկետ հեռանկարով և կոչված է թույլ չտալու ագրեսիայի կրկնությունն Իրանի դեմ, ինչպես նաև ամրապնդելու Թեհրանի դիրքերը Պարսից ծոցի տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը:

«Բանն այն է, որ մենք օրինագիծը մշակում ենք «ընդմիշտ», այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարով: Խոսքն այն մասին է, որ մենք ձգտում ենք թույլ չտալ իրադարձությունների կրկնություն՝ նման այն իրադարձություններին, որոնք կազմակերպեցին ԱՄՆ-ն և Իսրայելը մեր և ամբողջ տարածաշրջանի դեմ՝ ստեղծելով այս անկայունությունը: Խոսքն այդ նեղուցի ինքնիշխանության, սեփականության և կառավարման իրավունքի հարցում մեր դիրքորոշումների ամրագրման մասին է», - ընդգծել է Զոհրևանդը:

Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամի խոսքով՝ առանց այդ օրենքի ընդունման և դրա շրջանակների հստակ սահմանման, տարածաշրջանը կարող է կրկին ականատես դառնալ «հավակնությունների և աշխարհաքաղաքական խաղերի այն երկրների կողմից», որոնք «դրականորեն չեն տրամադրված ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իրանի նկատմամբ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում