Մերձավոր Արևելք

Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը

1 րոպեի ընթերցում

Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը

Լիբանանի պատգամավորների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մահապատիժը վերացնելու մասին օրինագծին՝ դրանում ուղղումներ մտցնելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լիբանանյան NNA ազգային լրատվական գործակալությունը։

Ըստ փոփոխությունների՝ օրենքի ընդունումից առաջ կատարված հանցագործությունները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ, մինչդեռ դրա ընդունումից հետո կատարված հանցագործությունները կպատժվեն խստացված ցմահ ազատազրկմամբ։

Մահապատիժը Լիբանանի օրենսդրությունում պաշտոնապես պահպանվել է երկար տարիներ, բայց դրա կիրառումը փաստացի կասեցվել է։ Վերջին մահապատիժը երկրում ի կատար է ածվել 2004 թվականին։

France 24-ը նշում է, որ այս օրենքի ընդունմամբ Լիբանանը դառնում է Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որը վերացնում է մահապատիժը։ Երկրի արդարադատության նախարար Ադել Նասարը սա անվանել է «պատմական» իրադարձություն՝ նշելով, որ մահապատժի սպառնալիքը նախկինում խոչընդոտում էր նրան, որ արտահանձնման միջոցով Լիբանան ուղարկվեն կասկածյալներ այն երկրներից, որտեղ մահապատիժն արգելված է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում