Մերձավոր Արևելք

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս տարվա սկզբից երեք նոր ամրացված ռազմակայան է ստեղծել Լիբանանի հարավում՝ երկու պետությունների միջև սահմանազատման գծից («կապույտ գծից») դեպի հյուսիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է The National թերթը՝ վկայակոչելով Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդի Արդելին։

«Մինչև այս տարվա մարտին տեղի ունեցած սրացումն իսրայելական բանակը գործում էր հինգ ամրացված ռազմակայաններում «կապույտ գծի» մերձակայքում և դրանից հյուսիս։ Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք նոր ամրացված ռազմակայան «կապույտ գծից» դեպի հյուսիս, - նշել է Արդելը։

UNIFIL-ի տվյալներով՝ Լիբանանի հարավում ԻՊԲ-ն, ընդհանուր առմամբ, ունի մոտ 30 ամրացված դիրք։ Երեք նոր ռազմակայաններն ստեղծվել են ի պատասխան լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» շարժման հարձակումների, որոնք սկսվել են՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի։

Ինչպես նշում է թերթը, նոր ամրացված դիրքերի ստեղծումը վկայում է Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական ներկայության ուժեղացման մասին՝ երկու պետությունների միջև խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում