Մերձավոր Արևելք

Ալի Թահերի գրավումն ամրապնդում է Իսրայելի վերահսկողությունը Լիբանանում անվտանգության գոտու նկատմամբ. Կաց

2 րոպեի ընթերցում

Ալի Թահերի գրավումն ամրապնդում է Իսրայելի վերահսկողությունը Լիբանանում անվտանգության գոտու նկատմամբ. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից Ալի Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա համալիրում «Հեզբոլլահ» շարժման հենակետի գրավումն ամրապնդում է ԻՊԲ-ի ներկայությունը Լիբանանի հարավում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Կացը նաև շեշտել է, որ Իսրայելը դուրս չի գա Լիբանանում «անվտանգության գոտուց», մինչև «Հեզբոլլահ»-ը լիովին չզինաթափվի, և չվերանա Իսրայելի հյուսիային շրջանների բնակիչներին սպառնացող վտանգը։

«Ալի Թահերի գրավումը կարևոր քայլ է այս նպատակին հասնելու գործում», - ասել է Կացը՝ հղում անելով սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, որ ԻՊԲ-ն գրավել է Լիբանանի հարավի այդ կարևոր բարձունքը։

Նրա խոսքով՝ այս գործողությունը «նշանավորում է Լիբանանի հարավում անվտանգության գոտում վերահսկողության հաստատման փուլի ավարտը»։

Նա նշել է, որ Ալի Թահերը գրավելու որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ հետախուզությունը հայտնել է, որ այնտեղ են գտնվում «Հեզբոլլահ»-ի հրամանատարական և կառավարման թունելներ, որոնք ծառայում են որպես շարժման վերջին առաջադիրք Նաբատիեի նահանգում։

Իր հերթին, Xinhua գործակալությունը հաղորդում է, որ «Հեզբոլլահ»-ը հերքել է ԻՊԲ-ի պնդումները, որ իսրայելական զորքերը գրավել են ռազմավարական Ալի Թահերի բարձունքը։ Շարժումը հայտնել է, որ տվյալ հատվածում իսրայելական ռազմական ներկայություն չկա, այնտեղ տեղակայված են իր զինյալները և վերահսկում են տարածքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում