Եվրոպա

Լատվիան Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանների անվտանգության ապահովման գործողություն է սկսել

2 րոպեի ընթերցում

Լատվիան Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանների անվտանգության ապահովման գործողություն է սկսել

Լատվիայի արևելյան սահմանին սկսվել է անվտանգության ապահովման VILKATIS գործողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Վարչապետ Անդրիս Կուլբերգսի նախաձեռնությամբ, ինչպես նաև իրադրության գնահատման հիման վրա որոշում է ընդունվել սկսել VILKATIS գործողությունը՝ Լատվիայի արևելյան սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով: Գործողության համակարգմամբ զբաղվում է Պետական գրասենյակի ճգնաժամային կառավարման կենտրոնը, սակայն դրա իրագործումը հիմնականում իրականացվում է Ներքին գործերի նախարարության (Պետական ​​սահմանապահ ծառայություն, Պետական ​​ոստիկանություն) և Ազգային զինված ուժերի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը կապահովի Ազգային զինված ուժերի հետագա մասնակցությունը Պետական ​​սահմանապահ ծառայությանն աջակցելու գործում՝ մեծացնելով անձնակազմի թվաքանակը և նյութատեխնիկական աջակցությունը, այդ թվում՝ նորագույն սպառազինության (անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ) օգտագործման հաշվին։

«Գործողության շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաներն ավելի ինտենսիվորեն կօգտագործվեն անօրինական միգրանտներին հայտնաբերելու ու ձերբակալելու, ինչպես նաև Լատվիայի արևելյան սահմանն ամբողջությամբ պաշտպանելու համար։ Սահմանային գոտում ավելի ինտենսիվորեն կներդրվեն անօդաչու թռչող սարքեր՝ անօրինական միգրանտներին ավելի արդյունավետ վաղ հայտնաբերման և սահմանի անօրինականորեն հատման դեպքում նրանց ձերբակալման համար», - նշել են մամուլի ծառայությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում