Աշխարհ

Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հունիսի 8-ի լուսադեմին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Զեֆթա գյուղը, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարվածներից մեկը ուղղվել էր ապաստարանի վրա։

Գործակալության տեղեկացմամբ՝ Նաբատիեի շրջանը պարբերաբար ենթարկվում է հրետակոծության։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող Մրեյջե շրջանի վրա իսրայելական ուժերի իրականացրած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել, ևս 20-ը վիրավորվել է։

Լիբանանի կառավարության նիստից հետո X-ում վարչապետ Նավաֆ Սալամի գրասենյակի հրապարակած գրառման մեջ նշվել է, որ ապրիլի 17-ից մինչև հունիսի 7-ն Իսրայելի կողմից հրադադարի խախտումների ընդհանուր թիվը հասել է 3491-ի։ Նաև նշվել է իրականացված 407 պայթյունի և իսրայելական ցամաքային 6 ներխուժման մասին։

Տեղեկություններ են հաղորդվել, որ մարտին Իսրայել-«Հեզբոլլահ» պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է լիբանանյան բանակի 29 զինվոր։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3613-ի, իսկ վիրավորներինը՝ 11 072-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում