Իրան

ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի  հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։

«Ոչ ոք չի հավատում, թե Իսրայելի ռեժիմը կարող է որևէ գործողություն իրականացնել առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցման։

ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի համար և կկրի նաև պատասխանատվություն լարվածության ցանկացած սրման հետևանքների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում