Իրան

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են, կողմերն ուղերձներ են փոխանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ուղերձների փոխանակումը շարունակվում է», - ասել է նա։

Բաղայիի խոսքով՝ Պակիստանն էական դեր է խաղում որպես միջնորդ և նպաստում բանակցային գործընթացի շարունակմանը։

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «բացառիկ զսպվածություն է դրսևորել»։ «Մենք բազմիցս բախվել ենք հրադադարի ռեժիմի խախտումների ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) կողմից», - նշել է նա։

Բաղայիի խոսքով՝ «գործողությունները, որոնք Իրանը ձեռնարկել է անցած գիշեր, պաշտպանական քայլեր էին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում»։

Հունիսի 7-ից Մերձավոր Արևելքում իրադրությունը կրկին սրվել է. Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, ինչին ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին։ Վերջինս էլ հարվածների շարք է սկսել Իրանի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում