Աշխարհ

Բորելը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: European Union High Representative for Foreign Affairs and Security Policy Josep Borrell speaks to members of the media ahead of a EU-US Energy Council Ministerial Meeting in Brussels , Belgium April 4, 2023.  Olivier Matthys/Pool via REUTERS
FILE PHOTO: European Union High Representative for Foreign Affairs and Security Policy Josep Borrell speaks to members of the media ahead of a EU-US Energy Council Ministerial Meeting in Brussels , Belgium April 4, 2023. Olivier Matthys/Pool via REUTERS

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ը ոչնչացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ժամանելիս Բորելն ասել է, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցության ուժեղացումը և Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումը։ 

«Ուկրաինայի հարցով այսօր երկու հիմնական խնդիր կա՝ փորձել խուսափել էներգահամակարգի ամբողջական ոչնչացումից: Ուկրաինայի էներգիայի արտադրության կարողությունների 70 %-ը ոչնչացվել է։ Հիմա ամառ է, բայց ձմռանն ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի: Ես անդամ երկրներին կոչ կանեմ ավելի շատ աջակցություն տրամադրել էլեկտրական ցանցը վերակառուցելու և փոխարինելու համար՝ ապահովելու ավելի շատ էներգիայի արտադրություն։ Երկրորդը հակաօդային պաշտպանության միջոցներն են», - ասել է Բորելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում