Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս տեսակի արտադրանք՝ ալկոհոլը, ծխախոտը, հանածո վառելիքը և ուլտրավերամշակված մթերքները, տարեկան 19 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում աշխարհում, այդ թվում՝ 2,7 միլիոն մահվան պատճառ՝ Եվրոպայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հայտարարության մեջ։

«Չորս կորպորատիվ արտադրանքներ՝ ծխախոտը, ուլտրավերամշակված սննդամթերքը, հանածո վառելիքը և ալկոհոլը, պատասխանատու են աշխարհում տարեկան 19 միլիոն մահվան կամ բոլոր մահերի 34 %-ի համար։ Միայն Եվրոպական տարածաշրջանում այս արդյունաբերությունները լիովին կամ մասամբ պատասխանատու են տարեկան 2,7 միլիոն մահվան դեպքերի համար», - ասվում է զեկույցում։

Կազմակերպությունում նշել են, որ նման ապրանքներ արտադրող ընկերությունները սպառողներին մոլորեցնում են դրանցից օգուտի կամ վնասի բացակայության մասին սուտ հայտարարություններով։ Նման մարկեթինգային հնարքները խաթարում են ոչ վարակիչ այնպիսի հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ջանքերը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարախտը:

Այս կապակցությամբ ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրներին առաջարկել է մի շարք միջոցներ ձեռնարկել, ներառյալ առողջության համար վնասակար ապրանքների նկատմամբ մարկետինգային կանոնների խստացում, նշված կատեգորիայի ապրանք արտադրող անդրազգային կորպորացիաների հարկերի ավելացում և այլն։

Հայերեն

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը