Տարածաշրջանային

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է չթիրախավորել ԱՄՆ անձնակազմը՝ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի գնդակոծության պատճառով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է չթիրախավորել ԱՄՆ անձնակազմը՝ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի գնդակոծության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի գնդակոծության թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել է Վաշինգտոնի դեմ քայլեր չձեռնարկել՝ հայտարարելով, որ իրենք տեղյակ չեն եղել հարձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակման մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 2 բարձրաստիճան գեներալ և 5 զինվորական խորհրդատու։ Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։

«Մենք չենք վարանի պաշտպանել մեր անձնակազմին և կրկնում ենք մեր նախազգուշացումներն Իրանին և նրա պրոքսիներին՝ չօգտվել իրավիճակից` վերսկսելու իրենց հարձակումներն ԱՄՆ անձնակազմի վրա. նորից եմ կրկնում՝ մենք որևէ մասնակցություն չենք ունեցել հարձակմանը և նախապես տեղյակ չենք եղել դրա մասին», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռոբերտ Վուդը։

Իրանը 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին հայտնել է, որ իրեն իրավունք է վերապահում «վճռական պատասխան տալ» հարձակմանը` մեղադրելով Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և դիվանագիտական ու հյուպատոսական շենքերի անձեռնմխելիությունը խախտելու մեջ:

«Միացյալ Նահանգները պատասխանատու է իսրայելական վարչակարգի բոլոր հանցագործությունների համար», - ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի տեղակալ Զահրա Էրշադին՝ մեղադրելով ԱՄՆ-ին Սիրիան և տարածաշրջանն ապակայունացնելու փորձի մեջ և քննադատելով Վաշինգտոնին Իսրայելին աջակցելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ապրիլի 2-ին դատապարտել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա տեղի ունեցած հարձակումը՝ բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրադրության հետագա սրումից։

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

Իրան

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում