Աֆրիկայի երկրների առաջնորդները փոխում են ուժային կառույցների կազմը` հեղաշրջումներից խուսափելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի որոշ երկրների ղեկավարներ մայրցամաքի պետություններում տեղի ունեցած մի շարք հեղաշրջումներից հետո որոշել են փոխել ուժային կառույցների բարձրագույն կազմը նման իրադարձությունները կանխելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել են The Wall Street Journal պարբերականի աղբյուրները։

Հրատարակությունը նշում է, որ Գաբոնում ռազմական հեղաշրջումից մի քանի ժամ անց Կամերունի 90-ամյա նախագահ Փոլ Բիյան անվտանգության հարցերով մի քանի խորհրդականների է նշանակել պաշտպանության նախարարության բարձր պաշտոններում։

Իր հերթին, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն պաշտոնանկ է արել ավելի քան 10 գեներալների և ավելի քան 600 բարձրաստիճան սպաների։

Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն նշանակել է անվտանգության ծառայության երկու նոր ղեկավարի, իսկ Ուգանդայի 78-ամյա առաջնորդ Յովերի Մուսևենին աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում ուսուցում անցած ոստիկանապետ գեներալ Կալե Կայիhուրային և ևս 11 գեներալի:

Սիերա Լեոնեում անցած ամիս ավելի քան 10 բարձրաստիճան զինվորական և մի քանի ոստիկան է կալանավորվել, որոնք մեղադրվել են երկրի առաջնորդ Ջուլիուս Մաադա Բիոյին տապալելու փորձի մեջ:

Ըստ Oxford Economics Africa քաղտնտեսության ռիսկերի մոդելի՝ սպառնալիքի տակ են հայտնվել Հասարակածային Գվինեայի, Մավրիտանիայի, Գամբիայի, Սիերա Լեոնեի և Կենտրոնաֆրիկյան Հանրապետության առաջնորդները։

Հրատարակությունը նշում է, որ աֆրիկյան շատ երկրների էլիտաներ երկար տարիների անարդյունավետ կառավարումից, կոռուպցիայից և անազնիվ ընտրություններից հետո միայն հարստացել են, իսկ աղքատների թիվը, ընդհակառակը, աճում է, ինչը մեծացնում է դժգոհությունը հասարակության շրջանում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում