ՌԴ-ն մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային՝ չնայած պատժամիջոցներին. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկայի երկրներին՝ նույնիսկ չնայած դրա արտահանման դեմ սահմանված պատժամիջոցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նստաշրջանում։

«Հասկանալով, թե ինչ նշանակություն ունի սննդի արտադրանքի անխափան մատակարարումն Աֆրիկայի պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքական կայունության պահպանման համար՝ մենք ավելացնում ենք գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային։ Այսպես, 2022 թվականին 11,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկվել աֆրիկյան երկրներ, իսկ միայն ընթացիկ տարվա առաջին վեց ամսին՝ գրեթե 10 մլն տոննա: Եվ դա՝ չնայած մեր արտահանման նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցներին», - Պուտինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում: Դրան զուգահեռ անցկացվում են տնտեսական և հումանիտար ֆորումներ։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում