Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել հուլիսի 26-ին նախագահի պահակախմբի զինվորների իրականացրած հեղաշրջմանը՝ նշելով, որ իր համար առաջնայինը երկրում իրավիճակի ապակայունացումից խուսափելն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Բանակի հրամանատարության հայտարարությունում նաև նշված է, որ հարկավոր է պաշտպանել նախագահ Մոհամեդ Բազումին և նրա ընտանիքին և խուսափել արյունալի առճակատումից։

Հեղաշրջման հարյուրավոր աջակիցներ հավաքվել են մայրաքաղաք Նիամեյում Ազգային ժողովի շենքի առաջ։

Reuters-ը նշում է, որ 2020 թ․-ից ի վեր սա Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում արդեն 7-րդ հեղաշրջումն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Մինչ այդ հաղորդվում էր, որ Նիգերի նախագահ Բազումը հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա