Հայաստան

Երեք նախարարություն կանվանափոխվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

Երեք նախարարություն կանվանափոխվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստանի  Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի փաթեթին կողմ  քվեարկեց  64 պատգամավոր, դեմ՝26 :

Այսպիսով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Արտաքին գործերի նախարարությունը՝  Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ 

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց,որ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը սպառված է։

ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում