Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ
1 րոպեի ընթերցում

Ամուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հաստատվել է 15 մարդու մահը, այդ թվում՝ մեկ Ռուսաստանի քաղաքացի և 14 օտարերկրյա քաղաքացի։ Բոլոր մահացածները կապալառու աշխատակիցներ են», - հայտնել է ծառայությունը։
Երեսունինը վիրավորներ մնում են հիվանդանոցներում։ Նրանցից ինը տեղափոխվել են Մոսկվա՝ դաշնային բժշկական կենտրոններում բուժման համար։
Կարդացեք հոդվածը` Русский