Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հայաստան–Արգենտինա կապերի ընդլայնմանն ու համագործակցության օրակարգի առաջմղմանը։