Ռուսաստան-Աֆրիկա ֆորումին ընդառաջ Պուտինը հայտարարություն է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը տեղի կունենա Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը։ Դրան զուգահեռ տեղի կունենան տնտեսական և հումանիտար ֆորումներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, աֆրիկյան երկրների պատվիրակություններն արդեն սկսել են ժամանել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք:

Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով Աֆրիկայի դերը՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը։ Նա նշել է Աֆրիկայի երկրներում տարբեր ոլորտներում դրական փոփոխությունների մասին, ինչպես նաև անդրադարձել Աֆրիկայի հետ Ռուսաստանի համագործակցությանը։

«Կարևոր է, որ վերջին տարիներին Աֆրիկայի հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի է հասել: Մենք մտադիր ենք այն է՛լ ավելի զարգացնել՝ խթանել առևտուրը, ներդրումները, խորացնել համագործակցությունը, համատեղ աշխատել այնպիսի կենսական խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատության դեմ պայքարը, ժամանակակից կադրերի պատրաստումը, պարենային անվտանգության ապահովումը, կլիմայի փոփոխությունը», - Պուտինի խոսքերն է հրապարակել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Միջոցառումն, ինչպես և նախորդ անգամ, կանցկացվի «Հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» նշանաբանի ներքո։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում