Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 20 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի նվազման պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի «կայսրության» մեջ են մտնում Tesla-ն, SpaceX-ը, Twitter-ը, Neuralink-ը և Boring Co-ն, հուլիսի 20-ին 20,3 մլրդ դոլար է կորցրել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Bloomberg-ից, դրա պատճառն այն է, որ Tesla-ն հայտարարել էր, որ կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը․ այս հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գնի անկում էր տեղի ունեցել։

Մասկի՝ 234,4 մլրդ գնահատվող կարողության այս նվազումը Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ընդգրկված միլիարդատերերի կարողության՝ երբևէ տեղի ունեցած յոթերորդ ամենամեծ նվազումն է։ Չնայած դրան՝ Մասկի կարողությունը դեռ 33 միլիարդով գերազանցում է աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող LVMH-ի նախագահ Բեռնար Առնոյի կարողությանը։

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 155 միլիարդ դոլար։

Հայերեն

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն

Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է Վետերանների ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ