Միացյալ Նահանգներ

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

2 րոպեի ընթերցում

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է 100 միլիարդ դոլար ներդնել Լուիզիանա նահանգում հրթիռների արձակման հսկայական նոր կայան կառուցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CBS News-ը, այս մասին օգոստոսի 25-ին հայտնել են նահանգի պաշտոնյաներն ու ընկերության ներկայացուցիչները։

Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ գործարքը մեծ կարևորություն ունի ինչպես նահանգի, այնպես էլ ամբողջ երկրի համար։

«Այսօրը ոչ այլ ինչ է, քան փոխակերպող նշանակություն ունեցող պահ», — հատուկ միջոցառման ժամանակ օրենսդիրներին և մյուս ներկաներին ասել է նա։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև SpaceX-ի նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Գվին Շոթվելը։

Կայանը կտեղակայվի Լուիզիանայի հարավային ափին՝ Վերմիլիոն շրջանում, նախկինում Exxon-ին պատկանող 125 հազար ակր (մոտ 506 հազար հեկտար) տարածքում, Նոր Օռլեանից մոտ 320 կմ դեպի արևմուտք։ Նահանգի պաշտոնյաների խոսքով՝ տարածքն ունի մի շարք կարևոր առավելություններ, այդ թվում՝ բնական գազի առատ պաշարների հասանելիություն և տարբեր ուղղություններով հրթիռներ արձակելու հնարավորությունը։

Սա կդառնա SpaceX-ի չորրորդ և ամենամեծ կայանը և առանցքային դեր կունենա ընկերության բազմակի օգտագործման Starship հրթիռների արձակումների ծավալների մեծացման գործում։ SpaceX-ն արդեն ունի հրթիռների արձակման կայաններ Ֆլորիդայում, Տեխասում և Կալիֆոռնիայում։

SpaceX-ը ցանկանում է կտրուկ ավելացնել հրթիռների արձակումների թիվը՝ նպատակ ունենալով ուղեծիր դուրս բերել ավելի մեծ թվով արբանյակներ։

Հաղորդագրության համաձայն՝ Լուիզիանայի նոր կայանը կարող է տարեկան սպասարկել հազարավոր հրթիռների արձակումներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում