Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը 2023 թվականին Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կմատակարարի ավելի մեծ ծավալով, քան 2022 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, որը նա արել է Կիևում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կորեայի Հանրապետությունը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել: Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք», - ասել է Յուն Սոկ Յելը:

Կորեայի Հանրապետությունն Ուկրաինային մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցուցաբերել, մատակարարել է ոչ մահաբեր բնույթի ռազմական իրեր, ինչպիսիք են ականորսիչները և զրահաբաճկոնները, սակայն զենք չի մատակարարել: Ապրիլին Յուն Սոկ Յելը հայտարարել էր, որ Սեուլը կարող է զենք մատակարարել «պատերազմի օրենքների կոպիտ խախտման դեպքում»:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա