Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք մինչև 2030 թվականը ռազմական ծախսերին 413 միլիարդ եվրո հատկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել ռազմական պլանավորման օրենքին, որը նախատեսում է 2024-2030 թվականներին 413 միլիարդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար: Փաստաթղթի վերջնական քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Ֆրանսիայի Սենատում (խորհրդարանի վերին պալատում)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Կառավարության օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 313 խորհրդարանական, դեմ՝ 17-ը։

Փաստաթղթի հեղինակները, մասնավորապես, առաջարկել են մինչև 2030 թվականը հատկացնել 16 միլիարդ եվրո՝ ռազմամթերքի պաշարների համալրման, 5 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի գնման, 5 միլիարդ եվրո՝ հետախուզության աշխատանքի, 2 միլիարդ եվրո՝ օդատիեզերական ուժերի արդիականացման համար: Բացի այդ, օրենքը նախատեսում է Rafale կործանիչների արտադրության ծրագրի երկարաձգում։ 2027 թվականից երեք տարվա ընթացքում նախատեսվում է 42 կործանիչի արտադրություն։

Կառավարությունը նաև ենթադրում է այդ ժամանակահատվածում ավելացնել Jaguar մարտական ​​հետախուզական մեքենաների արտադրությունը մինչև 238 միավոր, իսկ Griffon զրահապատ մեքենաների թիվը հասցնել 1 437 միավորի:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա