Բրիտանիան զայրացած է, որ Ջո Բայդենն «արգելափակել է» Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում. Telegraph

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի նկրտումները՝ դառնալու ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, հնարավոր է, չիրականանան, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է պաշտպանել նրա թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ Բրիտանիայի կառավարության աղբյուրների՝ Բայդենի կողմից Ուոլեսի թեկնածությունը չպաշտպանելը կարող է վնասել ԱՄՆ-Միացյալ Թագավորություն հարաբերությունները:

Բեն Ուոլեսն՝ ինքը, օրերս The Economist-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ «դա տեղի չի ունենա», և որ «ՆԱՏՕ-ում բազմաթիվ չլուծված հարցեր կան»:

Ուոլեսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Յենս Ստոլտենբերգը մնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել է, որ այս տարի իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա վայր կդնի լիազորությունները: Telegraph-ը, սակայն, նշում է, որ Վաշինգտոնը կարող է նրան խնդրել ևս 12 ամսով հետաձգել իր պաշտոնաթողությունը:

Ըստ տարբեր հաղորդումների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ն աջակցում էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի թեկնածությունը, սակայն, ինչպես նշում են Telegraph-ի աղբյուրները, այս ամիս ավելի վաղ Վաշինգտոնում նա տպավորություն չի գործել ԱՄՆ նախագահի վրա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում