Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Bloomberg»-ի՝ իրական ժամանակի ռեժիմով թարմացվող միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը:

Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Tesla ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70 %-ով աճել է: Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկերության էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների պահանջարկը մեծապես ավելացել է որոշակի գնիջեցումներից հետո:

51-ամյա Իլոն Մասկը, որն արդեն մի քանի ամիս է՝ նաև Twitter-ի սեփականատերն է, 2023 թ.-ի սկզբին ուներ 137 միլիարդ դոլար կարողություն: Այժմ նրա կարողությունը կազմում է 187 միլիարդ դոլար:

Իսկ Բեռնար Առնոն, որին Մասկը զիջում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում, ունի 185 միլիարդ դոլարի կարողություն:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը (117 մլրդ), իսկ չորրորդ տեղում է ամերիկացի գործարար, Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսը (114 մլրդ):

Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է ամերիկացի ամենահաջողակ ներդրող, Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը (106 մլրդ):

Հայերեն

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը

ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին