Միջազգային

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում