Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբբարդը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին 74-ամյա Հաբբարդին ազատ արձակելու համար։

Մոսկվայի քաղաքային դատարանը 2024 թ. հոկտեմբերի 7-ին Հաբբարդին դատապարտել էր ընդհանուր ռեժիմի գաղութում 6 տարի 10 ամսվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Հաբբարդն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքներով։ Ամերիկացու ազատազրկման ժամկետում հաշվարկվել է նաև 2022 թ. ապրիլից նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հաբբարդն Ուկրաինայում բնակվում էր 2014 թվականից՝ երկրի քաղաքացու հետ։ Ըստ ՌԴ քննչական մարմինների՝ նա պայմանագիր էր կնքել Իզյում քաղաքի տարածքային պաշտպանության գումարտակի հետ, որի համաձայն պետք է վարձատրություն ստանար։

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացու ճակատագիրը։ ԱՄՆ պետքարտուղարությունը Հաբբարդին ճանաչել է որպես անօրինական կերպով կալանքի տակ պահվող անձ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում