Թուրքիա

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

«Մենք առաջ ենք շարժվել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասել է նա։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում