Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումն անհնար է առանց Գազայի հատվածում արյունահեղության դադարեցման և պաղեստինյան հակամարտության կարգավորման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։
«Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն չի հաստատվի, քանի դեռ Գազայում չի դադարել արյունահեղությունը, չի ապահովվել մշտական հրադադար և պաղեստինցիները հնարավորություն չեն ստացել արժանապատիվ ապրելու իրենց հողի վրա»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելը շարունակում է ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում և խաթարում է Գազայում իրավիճակը կարգավորելու միջազգային հանրության ջանքերը։
«Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, պետք է հասկացնի Իսրայելին, որ վերջինս պարտավոր է հետամուտ լինել խաղաղության ծրագրին։ Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն պատերազմի վերսկսումը, կարագացնեն Գազայի վերականգնումը և կապահովեն պաղեստինցիների քաղաքական ապագան»,- հայտարարել է Էրդողանը՝ Գազայում տիրող իրավիճակը բնութագրելով որպես հումանիտար աղետ։