Միացյալ Նահանգներ

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բանակցությունների սկզբում նախագահը շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հանդեպ ուշադրության համար, և հետաքրքրվել Նորվեգիայում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի պատվիրակությունների հոկտեմբերի 20-ի խորհրդակցությունների արդյունքներով։

Ուիթքոֆը հայտնել է, որ Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ են եղել։ Նա Սանկտ Պետերբուրգ է բերել փաստաթղթեր, որոնցում ներկայացված են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումները։ Նրա կարծիքով՝ հիմքեր կան հակամարտության ավարտին հասնելու համար։

Թրամփի հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Պուտինը կքննարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, որոնց ընթացքում կարող են քննարկվել տեխնիկական հարցեր։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը։

Նա հավելել է, որ իրեն հետաքրքրում են Իրանում ճգնաժամային իրադրության գնահատականները։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է օգնել լուծելու հակամարտությունը։

Հանդիպմանը ներկա են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Սա Ուիթքոֆի իններորդ այցն է Ռուսաստան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում