Միջազգային

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները. Էնթոնի Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները. Էնթոնի Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով ադապտացրել է իր ռազմական օգնությունը Կիևին ՝ վերլուծելով ուկրաինական բանակի պահանջները յուրաքանչյուր կոնկրետ փուլում:

«Եվ մենք մտադիր ենք շարունակել դա», - ընդգծել է Բլինքենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում