Վաշինգտոնում հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով»,-հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով։