Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 17-ին Պեկինում հանդիպել է ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։