Իրան

Բլինքենը գնահատել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Բլինքենը գնահատել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն գոյություն ունի, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը կախված է Թեհրանի դիրքորոշումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։ 

«Կարծում եմ, որ բանակցությունների հեռանկար գոյություն ունի: Իհարկե, դա կախված է այն բանից, թե Իրանն ինչ կորոշի անել և արդյոք նա կորոշի մասնակցել այդ գործընթացին բովանդակային կերպով», - ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Թեհրանի հետ հնարավոր փոխգործակցության մասին որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից։ 

«Բնականաբար, որոշումը կընդունի ապագա վարչակազմը», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը, նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ միջուկային գործարքից դուրս գալով, հայտարարել էր «ավելի լավ», «ավելի ուժեղ» գործարքի անհրաժեշտության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում