Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կուղարկի մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրը։ Վաշինգտոնը նաև վստահ է Կիևի մյուս դաշնակիցների կողմից օգնությունը շարունակելու հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կշարունակենք մինչև այս վարչակազմի աշխատանքի վերջին օրը այդ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային։ Ես գիտեմ, որ մեր գործընկերները հետագայում ևս կշարունակեն աջակցել»,- հայտարարել է նա Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով Կիևին ռազմական օգնություն տրամադրելը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում