Ամուր գործընկերությունների միջոցով կարող ենք օգնել կայուն տարածաշրջանային անվտանգության կառուցմանը. Բլինքենը՝ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթի մասին
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես գործարկեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ փոխադարձ շահերի շուրջ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Ամուր գործընկերությունների միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը:
Today Foreign Minister @AraratMirzoyan and I launched the U.S.-Armenia Strategic Partnership Commission to intensify cooperation on mutual interests. It’s through our strong partnerships that we can help build lasting regional security and prosperity. pic.twitter.com/sW1VQ0D5xf
— Secretary Antony Blinken (@SecBlinken) January 15, 2025