Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել բանակցություններն Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև երկու շաբաթվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել բանակցություններն Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է, որ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հունվարի 5-ին Reuters-ը, վկայակոչելով «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ շարժումը հաստատել է 34 պատանդների անունների ցուցակը, որոնց արմատականները պատրաստ են ազատ արձակել Գազայի հատվածի համաձայնագրի շրջանակներում։

«Եթե վերջնական գիծը չհատվի երկու շաբաթվա ընթացքում, ես վստահ եմ, որ դրանք մի օր կավարտվեն, ավելի շուտ, քան ուշ», - հավելել է Բլինքենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում