Տարածաշրջանային

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է

1 րոպեի ընթերցում

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Բորելը նման մեկնաբանություն է արել՝ ելույթ ունենալով «Դոհա ֆորում» միջազգային համաժողովում:

Միջուկային բանակցությունների՝ ԵՄ համակարգող Էնրիկե Մորան ավելի վաղ ասել է, որ մարտի 26-ին մեկնելու է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլահիանը այս շաբաթ ասել է, որ միջուկային համաձայնագիրը կարող է ձեռք բերել կարճաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ն պրագմատիկ է: Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ավելի զգույշ են եղել համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի գնահատման հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում