Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են վերացնել գրավը կամ նվազեցնել դրա չափը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ տարվա հունիսին դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։

Պաշտպանն արձանագրել է, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06․04․2021 որոշումը (300․1 հոդվածով արդարացման վճիռ) Քոչարյանի խափանման միջոցի մասով բեկանել, փոփոխել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում՝ վերանայել, նվազեցնել գրավի չափը։

Բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին:

Հայերեն

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով