Քաղաքականություն

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

1 րոպեի ընթերցում

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

Նշվում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին ժամը 10։00-ին։

Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում