Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է կատարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էր հայտնել, որ իրավապահները ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն են մտել։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է, որ օգոստոսի 25-ժի առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում