Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինս տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության՝ հավելելով, որ ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 25-ի առավոտյան ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում